3686 դիտում
08:41 16-03-2018
Տնտեսական ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետևանքներով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Հայաստանը շարունակում է հետևողականորեն մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից: Երեկ տեղի է ունեցել տարածաշրջանի չորս պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ քննարկման հիմնական թեման եղել է «Հարավ-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը:
Մասնավորապես նախատեսված է ստեղծել 5311 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը հնարավորություն կստեղծի բեռներ տեղափոխել Հնդկաստանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ` անցնելով Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի տարածքով:
Այլ կերպ ասած` Հայաստանի անմիջական հարևան երկրները տրանսպորտային հաղորդակցության ընդլայնման ուղղությամբ ծրագրեր են կազմում` փորձելով կապել արևելքն ու արևմուտքը: Բայց արի ու տես, որ այդ համագործակցության արդյունքում գնալով ավելի ու ավելի է խորանում Հայաստանի մեկուսացումը. ի վերջո, տնտեսական այդ ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ:
Իսկ թե ՀՀ-ն ինչ է այս ամենին հակադրում, բացի հարևան պետություններին չարախնդալուց և ԵՏՄ-ի անդամ լինելով ԵՄ-ի հետ համագործակցելու մասին հեքիաթներ պատմելուց, պարզ չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2533 դիտում
16:02 10-07-2020
Արտակարգ դրության երկարաձգումը և դրանից բխող անհեթեթ միջոցառումները ոչ իրավաչափ են. Alternative.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1492 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1258 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»