Անջեյ Կասպրչիկը պարգևատրվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներդրած իր ավանդի համար
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր գործունեության ջանքերի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Խաղաղության ու անվտանգության կարելի է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ հակամարտության միջոցով»,-գրառել է Ուորլիքը: