211652_close_icon

Հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, պատվոգրերով

views-count1078 դիտում article-date 19:24 28-01-2026
Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։
 
Միջոցառման մեկնարկին հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
 
Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

Նմանատիպ նյութեր