211652_close_icon
views-count12823 դիտում article-date 19:40 13-07-2014

Վարչապետի խորհրդական Սերգեյ Լոքյանը մի քանի ժամ «տժժում էր գայի պլաշադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության պետ ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով այսօր՝ հուլիսի 13-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ով իրեն դնելով «կինոյի տղու» տեղը համարում էր իրեն անպարտելի և Ազգային ժողովի հաշվեկշռում գրանցված 037 oo 01 համարանիշները օգտագործում էր իր կողմից օգտագործվող մի քանի ավտոմեքենաների վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, վարչապետի խորհրդական Սերգեյ Լոքյանը Ազգային Ժողովում Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնը թողնելուց հետո շարունակում էր երթեւեկել Ազգային Ժողովին հաշվեկշռում գրանցված ավտոմեքենաների՝ 037 oo 01 ծառայողական համարանիշներով: Դրանք կարելի էր տեսնել Ս. Լոքյանի վարած տարբեր մակնիշի ավտոմեքենաների վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի այն հարցին, թե ինչու՞ էր ՀՀ վարչապետի խորհրդականը երթևեկում ԱԺ համարանիշներով, Սերգեյ Լոքյանն ասել էր, որ. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը էս համարները տվել ա, որ ես ֆռֆռամ»: Հայտնի ասացվածք կա՝ խելոք գառը յոթ մոր կուրծք է ուտում: Լոքյանը հավանաբար իրեն դրել էր խելոք գառի տեղը: Դեմ չենք, բայց այդպիսին նա կարող էր լինել իր ավտոմեքենայի մեջ: Կամ՝ իր տանը: Բայց պաշտոնը ոչխար չէ, ԱԺ համարանիշներն էլ՝ նրա պտուկները: Նա պետք է ընտրի՝ կամ Վարչապետի խորհրդական է առանց ԱԺ համարանիշների, կամ ԱԺ նախագահի խորհրդական է ԱԺ համարանիշներով: Իսկ արդյոք ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը տեղյա՞կ է Ս. Լոքյանի կատարած օրինախախտման մասին, կարծում ենք շուտով հայտնի կդառնա: Ի դեպ, Ս. Լոքյանը «փայլում» էր ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներով ու քանի որ մեքենաներին փակցված էր ԱԺ համարանիշներ, ՃՈ ոստիկանները չեն փորձում «զահլա դնել» Ս. Լոքյանի հետ, որն էլ լոնք-լոնք խախտումներ է անում: Իր կատարած օրինախախտման համար Ս. Լոքյանը Toyota-ով նախ հանգրվանեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք և ենթարկվեց վարչական պատասխանատվության 100 000 դրամի չափով, որից հետո «գայի պլաշադկայից խոնարհ հարսի նման դաստիարակված երեխայի ուղեղով» հեռացավ պլաշադկայից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր