Ջոն Քերրին մեծ աջակցություն է խոստացել Վրաստանին. Բերուչաշվիլի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին նախօրեին 15 րոպեանոց հանդիպում են անցկացրել, որի ժամանակ քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքները և այլ հարցեր:
Հանդիպումից հետո Բերուչաշվիլին լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի փոխելու իր դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում:
«ԱՄՆ-ն քննադատում է, այսպես կոչված, «գործըկերության և ռազմավարական դաշինքի մասին» համաձայնագիրը (կնքված ՌԴ-ի ու Աբխազիայի միջև) և կնախաձեռնի բոլոր միջոցառումները, որպեսզի կանխի դրա հետագա հետևանքները».-հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:
Բերուչաշվիլիի խոսքով՝ Քերրին նաև խոստացել է օգնել Վրաստանին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցում: