ԱՄՆ Պետդեպը՝ Պուտինի ելույթի մասին
Միացյալ Նահանգները մտադիր չէ գնահատական տալ Ռուսաստանի Դաշնային հավաքի ժամանակ հնչեցված նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին, սակայն համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Արևմուտքը ՌԴ-ի հանդեպ զսպողական քաղաքականություն է վարում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնը ոչ միշտ է կարծիք կիսում Ռուսաստանի հետ մի շարք հիմնարար սկզբունքների հարցում և մտադիր է պնդել իր սկզբունքները: Միևնույն ժամանակ Հարֆն ընդգծել է, որ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան ու Վաշինգտնոը կարող են միասին աշխատել:
Ամերիկացի պաշտոնյան նշել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկայսի հակամարտության պատճառը ոչ թե զսպության մեջ չէ, ինչի մասին նախօրեին խոսել է Պուտինը, այլ նրանում, որ Ուկրաինայի ժողովուրդն իր ապագա ճակատագիրը որոշելու իրավունք ունի:
Անդրադառնալով Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև լարված հարաբերություններին՝ Հարֆը նշել է, որ այդ լարվածությունը հանդիսանում է Ուկրաինայի հանդեպ ՌԴ-ի որդեգրած քաղաքականության արդյունքը: