ՄԱԿ-ի գագաթնաժողովում Պուտինի ելույթի ժամանակ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է դահլիճը
Ուկրաինայի պատվիրակությունը` երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ լքել է դահլիճը: Այս մասին հայտնում է:РИА Новости-ն:
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի ելույթի ժամանակ ռուսաստանյան պատվիրակությունը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի գլխավորությամբ, նույնպես լքել էր նիստերի դահլիճը: