Հնդկաստանում ռնգեղջյուրների պաշտպանության ծրագիր է սկսվել
Հնդկաստանում աշխատում են ռնգեղջյուրների պոպուլյացիան պահպանելու ուղղությամբ: Այդ նպատակով մեկնարկել է ծրագիր, որը բնակիչներին իրազեկում է ռնգեղջյուրների պաշտպանության անհրաժեշտության մասին:
Քարոզարշավը կիրականացվի երկրի բոլոր նահանգներում:
Այս տարի Հնդկաստանի միայն Ասսամ նահանգում 41 ռնգեղջյուր է սպանվել: Ասիական երկրներում դրանց եղջյուրները հարստության խորհրդանիշ են, այդ պատճառով էլ կենդանիները հաճախ են որսագողերի զոհ դառնում: