Ջեյմս Ափաթուրայը ժամանել է Վրաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը երեկ երեկոյան ժամանել է Թբիլիսի: Այս մասին հաղորդել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Ափաթուրայն իր առաջին հանդիպումը կանցկացնի Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ, ինչից հետո կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչների հետ: