211652_close_icon

Այսօր Թբիլիսի կժամանի Ջեյմս Ափաթուրայը

views-count1486 դիտում article-date 10:30 01-05-2014
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեյմս Ափաթուրայն այսօր կայցելի Վրաստան: Վրացական Грузия Online գործակալությունը, հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարության մամլո ծառայությանը, հայտնում է, որ ՆԱՏՕ-ի բարձրագույն ներկայացուցիչը հանդիպում կունենա Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ափաթուրայը, առաջին հերթին, կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ, որից հետո տեղի կունենա համատեղ մամլո ասուլիս: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր