2600 դիտում
19:03 03-12-2014
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածում կանգառն արգելված է
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:
Երթևեկությունը բաց է նաև երկու և ավելի տանող կամրջակներով շարժվող տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով:
Կցորդային և կիսակցորդային տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղերով ավտոբուսների երթևեկություննը իրականացվում է միակողմանի` թունելների միջով:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է ոստիկանության անմիջական վերահսկողությամբ ու համակարգմամբ:
Մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:
Նմանատիպ նյութեր
943 դիտում
14:37 13-12-2024
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համար
Այս բաժնից
475 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1015 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան