211652_close_icon

Արցախի անկախությանը նվիրված միջոցառում` ԱՄՆ կոնգրեսում

views-count1230 դիտում article-date 19:21 03-12-2014
Չնայած Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության գործադրած հսկայական ջանքներին, ԱՄՆ կոնգրեսում կայացել է Արցախի անկախությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն ու ամերիկացի կոնգրեսականներ: Սենատնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ միշտ աջակցել է Արցախի անկախությանը և ժողովրդավարական զարգացմանը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների հիշատակը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37979]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր