GM-ը և Chrysler-ը վաճառել են ռեկորդային թվով մեքենաներ
ԱՄՆ-ում գրանցվել է General Motors և Chrysler մեքենաների վաճառքի ռեկորդ: Նոյեմբերին GM կոնցեռնը վաճառել է 225 հազար ավտոմեքենա, ինչը 6.5% ավելի է` անցած տարվա նույն ամսվա համեմատ: Chrysler-ի սիրահարները փոքր-ինչ ավելի քիչ են: Նոյեմբերին ԱՄՆ -ում վաճառվել է 170 հազար Chrysler մակնիշի մեքենա:
Այս ֆոնին տուժել է Ford-ը: Ընկերության վաճառքը 2 տոկոսով կրճատվել է: Նոյեմբերին ամերիկյան շուկայում իրացվել է 187 հազար Ford մակնիշի մեքենա:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37974]Armnewstv.am[/url]