Ռուսաստանը հումանիտար օգնություն կուղարկի Ուկրաինա
Ռուսաստանը մտադիր է ևս մեկ անգամ հումանիտար օգնություն ուղարկել Դոնբաս :
Սպասվում է, որ նոյեմբերի 30-ին մոտ 1000 տոննայով բեռնված 100 բեռնատար կուղարկվի Ուկրաինայի Դոնեցկ և Լուգանսկ քաղաքներ:
Ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Բեռնատարները կտանեն շինանյութ՝ փլված շինությունները վերականգնելու համար, ինչպես նաև վառելիք:
Նախատեսվում է հետագայում ևս ուղարկել հումանիտար օգնություն:
Հիշեցնենք , որ օգոստոսի կեսից մինչև նոյեմբերի 16-ը արդեն 8000 տոննա օգնություն է տեղափոխվել Ուկրաինա: