Կրասնոդարում գողը քնել է հանցանքի վայրում
                        Կրասնոդար քաղաքի ոստիկանությունը ձերբակալել  է հանցանքի վայրում քնած գողին: Բնակարաններից մեկի տիրուհին տուն գալով՝ հայտնաբերել է բազմոցին քնած անծանոթ տղամարդու, վախացել է եւ ոստիկանություն զանգահարել: 
Վերջինիս աշխատակիցները պարզել են, որ տղամարդը բնակարան էր ներխուժել գողության նպատակով եւ հափշտակել 5000 ռուբլի:  Տարօրինակ է, բայց գումարը գտնելուց հետո գողը խանութից մթերքներ  է գնել, հետ եկել բնակարան, ընթրել եւ քնով անցել: 
Պարզվել է, որ տղամարդը նախկինում էլ  է բնակարանային գողություններ կատարել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

