Լիբանանցի զինվորականները ձերբակալել են «Իսլամական պետության առաջնորդներից մեկի որդուն և նրա կնոջը
Լիբանանի ԶՈՒ սահմանապահները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի Աբու Բաքրա ալ-Բաղդադիի որդուն և նրա կնոջը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ նրանց տեղափոխել են Լիբանանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբ, որը տեղակայված է Բեյրութում: Նշվում է, որ հատուկ գործողությունն իրականացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների աջակցությամբ:
Այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդում: