Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը
Իրաքում միջազգային ռազմաօդային ուժերի հարվածների ժամանակ սպանվել է «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Հասան Սայիդ ալ-Ջաբուրին, հայտնի՝ Աբու Թալուութ մականվամբ:
CNN հեռուստաալիքը, հղում անելով իրաքյան ոստիկանութւյան գեներալ-մայոր Վաթեք ալ-Համդանիին, հաղորդել է, որ գործողությունն իրականացվել է երկրի հյուսիս-արևմտյան Քայարա բնակավայրում: Ըստ տեղեկությունների՝ ալ-Ջաբուրին հռչակել էր իրեն Մոսուլի ղեկավար: