211652_close_icon
views-count1979 դիտում article-date 22:14 02-12-2014

ՀՀ-ում թանկացել են շինանյութը, կահույքը եւ կոշկեղենը. ԱՎԾ

Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ-ում կահույքը թանկացել է 1.0, վառելիքը՝ 1.2, գեղահարդարման ապրանքները` 1.2, կենցաղային էլեկտրաապրանքները` 1.3, հագուստը և գործվածքը՝ 2.3, իսկ կոշկեղենը` 2.7%-ով: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Շինանյութի գներն աճել են 0.1%-ով, տեքստիլեղենինը՝ 0.2%-ով, դեղամիջոցներինը՝ 0.2%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.5%-ով, լվացող միջոցներինը՝ 0.6%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գորգեղենի՝ 1.7%, այգեգործական ապրանքների՝ 1.7%, ոսկերչական ապրանքների՝ 1.5%, գրենական պիտույքների 0.3% գնանկում:

Նմանատիպ նյութեր