211652_close_icon
views-count11752 դիտում article-date 09:55 12-04-2014

Դավիթ Հարությունյանն իր նախարար նշանակվելը չի բացառում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է արդարադատության նախարար։ Այս հարցի կապակցությամբ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նշանակումից: «Սա քաղաքական խորհրդակցությունների գործընթաց է, և այդ գործընթացում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն այս պահին ես հստակ ոչինչ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա և ավելացրեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով կնշանակվի վարչապետ, որի դեպքում նոր հստակ կլինեն գործունեության ծրագրերն ու ուղղությունները: «Վարչապետը 20 օրվա ընթացքում կձևավորի կառավարություն, որի բուն նպատակը թիմ ձևավորելն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ թիմ ասելով նկատի չունի մերձավորներին, այլ թիմ, որն ունի միասնական գաղափարներ: Ըստ նրա՝ կառավարությունը ոչ թե նախարարների հանրագումար է՝ այս նախարարն իր ոլորտում, այն նախարարն՝ իր, այլ կառավարություն է կոչվում, որովհետև յուրաքանչյուր նախարար պատասխանատու է կառավարության գործունեության համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր