Նրբերշիկը՝ թունավորման պատճառ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել:
Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել է շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: