«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դե Խեային հավանական փոխարինող է փնտրում
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայեդ»-ը շարունակում է հավանական փոխարինող փնտրել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային: Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ իսպանացի դարպասպահը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ անգլիական ակումբից:
Մանկունիանցիների սկաուտների ուշադրության կենտրոնում հայտնվել է «Տոտենհեմ»-ի ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը: Սակայն այդ գործարքը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Դե Խեան որոշի իր կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում