Չինաստանում կտրուկ ավելացել է ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը
Այս տարվա 10 ամսում Չինաստանի մայրաքաղաքում ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը հասել է 2932-ի, որից 100-ն ուսանողներ են: Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 21,3% տոկոս:
95,3% տոկոսի դեպքում վարակը փոխանցվել է սեռական ճանապարհով:
1985 թվականից ի վեր Պեկինում գրանցվել է ՄԻԱՎ-ով հիվանդացության 18 635 դեպք: