1953 դիտում
14:48 01-12-2014
Հազվագյուտ հիվանդությամբ փոքրիկին շտապ օգնություն է հարկավոր
Էրիկ Ներկարարյանը 8 տարեկան է: Երեխան ունի ծանր հիվանդություն` Ալեքսանդրի համախտանիշ: Էրիկը բուժման երկարատև կուրս է անցել, որից հետո դեղատոմսում մնացել են միայն ցավազրկող դեղամիջոցները: Պարբերաբար ցնցումները բուժելուց հետո առաջ են եկել նոր խնդիրներ` ոտքերի թուլություն և ցավեր: Բոլոր տեսակի բուժումներն անցնում են անհետևանք և առանց վիճակի բարելավման:
Ներկարարյանների ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է: Ապրում են վարձակալած բնակարանում, ընտանիքի կերակրողը` հայրը, մահացել է 3 տարի առաջ, իսկ մայրը չի կարողանում աշխատել` երեխային է խնամում: Այն հազվագյուտ հիվանդությունը, որն ունի այս երեխան, հնարավոր է բուժել միայն Եվրոպայում. նրան հարկավոր է շտապ բուժում:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երեխայի վիճակով կամ ցանկանում են օգնել ընտանիքին, կարող են փոխանցումներ կատարել Էրիկի համար Հայէկոնոմբանկում բացված դրամային հաշվեհամարին՝ 163009926243, ստացող` Եպրաքսիա Ղազարյան, ինչպես նաև զանգահարել 077 70 15 40 հեռախոսահամարին /Եպրաքսիա/: Երեխային հատուկ սնունդ ու խնամք է հարկավոր:
[b][i]Խնդրում ենք անտարբեր չլինել և արձագանքել:[/i][/b]
Նմանատիպ նյութեր
47623 դիտում
14:57 13-04-2018
Եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն որբության շեմին. կնոջը շտապ օգնություն է հարկավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2045 դիտում
16:43 11-05-2015
Փոքրիկին շտապ անհրաժեշտ է դրական 3-րդ կարգի արյուն և վիրահատություն արտերկրում. տեսանյութ
Այս բաժնից
2998 դիտում
13:07 13-01-2025
Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար. ոսկու շուկայի աշխատակից
2152 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1780 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է