11515 դիտում
16:59 03-09-2016
Երևանում 26-ամյա կինը բնական ճանապարհով քառյակ է լույս աշխարհ բերել
Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ, տեղեկացնում է [url=https://www.armenpress.am/arm/news/859191/erevanum-26-amya-kiny-bnakan-tchanaparhov-qaryak-e-luys-ashkharh.html]armenpress.am[/url]-ը։
Երեխաներից երկուսը տղա են, երկուսը' աղջիկ: «Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երեխաների հայրը' Եղիշե Թունյանը:
Երեխաների ծնողները բնակվում են Գորիսում և ունեն 3,5 տարեկան դուստր: Եղիշեի խոսքով՝ դուստրը ևս անչափ երջանիկ է միանգամից երկու եղբայր և երկու քույր ունենալու առթիվ և անհամբեր սպասում է, թե երբ են մայրը, քույրերն ու եղբայրները տուն ժամանելու:
Բնական ճանապարհով՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:
Նմանատիպ նյութեր
9683 դիտում
12:16 16-02-2019
Իրաքում 25-ամյա կինը բնական ճանապարհով միանգամայն առողջ յոթնյակ է լույս աշխարհ բերել
12555 դիտում
11:30 07-11-2019
Բնական ճանապարհով լույս աշխարհ եկած եռյակն ու նրանց մայրիկը դուրս գրվեցին հիվանդանոցից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9912 դիտում
19:11 19-11-2018
46-ամյա կինը Երևանում եռյակ է լույս աշխարհ բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Արմենպրես
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար