Կինը տան պայմաններում երեխա է լույս աշխարհ բերել․ օգնության է հասել «Վանաձոր» ԲԿ-ի փորձառու բուժանձնակազմը
«Վանաձոր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 08:42-ին ՎԲԿ շտապ բուժօգնություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ իր մտերիմը տան պայմաններում երեխա է լույս աշխարհ բերել, անհրաժեշտ է շտապ բուժօգնություն:
Հաշված րոպեների ընթացքում 5–րդ բրիգադն արդեն տեղում էր:
Փորձառու բուժանձնակազմի՝ (բժիշկ Տիգրան Ենգոյան, բուժքույր՝ Թամարա Օհանյան, վարորդ՝ Ալիկ Պողոսյան) կողմից մայրիկին ու նորածնին առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես տեղափոխել են ծննդատուն:
Թե մայրիկի եւ թե աղջնակի վիճակը ներկայումս գնահատվում է բավարար, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ ու ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»։