Վրաստանի Զինված ուժերի քանակն այսուհետ կորոշի խորհրդարանը
Այսուհետ Վրաստանի Զինված ուժերի թիվը կկարգավորվի ոչ թե Սահմանադրությամբ, այլ խորհրդարանի որոշմամբ: Նախագիծը խորհրդարանին է ներկայացնելու Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը և այդ երկրի ԶՈՒ Գերագույն հրամանատար՝ Վրաստանի նախագահը:
Համապատասխան փոփոխությունները Վրաստանի խորհրդարանն ընդունել է նախօրեին՝ երկրորդ ընթերցմամբ: Փոփոխությունը կատարվել է Վրաստանի Սահմանադրության բովանդակության մեջ փոփոխություն կատարելուց հետո, որը զրկում է նախագահին սահմանադրական նախաձեռնության իրավունքից: