ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (ԼՂՀ հատվածում) և Վարդենյաց լեռնանցքը:
Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհահատվածում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մառախուղ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: