Ղազախստանն ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով 2015 թ-ի խորհրդի կազմի մեջ
Ղազախստանն առաջին անգամ ընտրվել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով 2015 թվականի խորհրդի անդամ: Այս մասին նշված է Ղազախստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«ՄԱԿ-ի խորհրդում Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային խբմի անդամները միաձայն քվեարկեցին 2015 թվականին Ղազախստանը ՄԱԿ ՄԻՊ խորհրդի կազմում ընդգրկելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ որոշումը կայացվել է նոյեմբերի 28-ին Ժնևում անցկացված հանդիպմանը: