Մոսկվան կոչ է անում ԵՄ-ին չեղյալ հայտարարել պատժամիջոցները
Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Եվրամիությանը չեղյալ հայտարարել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչի դիմաց նա խոստանում է պատասխան միջոցներ չձեռնարկել: Այս մասին Interfax-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
Վերջինիս համոզմամբ՝ ցանկացած պատժամիջոց վնասում է և՛ այն սահմանողին, և՛ նրան, ում ուղղված է լինում պատժամիջոցը:
«Մենք մեր եվրոպացի գործընկերներից ոչինչ չենք ակնկալում: Միակ բանն այն է, որ նրանք դուրս գան պատժամիջոցային այդ անիմաստ մտածելակերպից և «սև ցուցակը» վերացնեն, ինչը, իր հերթին, թույլ կտա մեզ հրաժարվել մեր «սև ցուցակից», այն է՝ հակազդող պատժամիջոցներից»,-ասել է Մեշկովը:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության կիրառած պատժամիջոցների վնասի չափը այս տարի կարող է կազմել 40 մլրդ եվրո, իսկ հաջորդ տարի՝ հասնել մինչև 50 մլրդ եվրոյի: