Դանիական ընկերությունը կերակուրը պատրաստել է բետոնախառնիչում
                        Ստուգումների արդյունքում պարզվել է, որ  Դանիական Nordic Ingredients ընկերությունը խախտել է սանիտարական նորմերը:  
Այդ ընկերության աշխատակիցները  հիվանդների համար նախատեսված կերակուրը պատրաստել են ժանգագույն շինարարական բետոնախառնիչում, ավելին՝ պարբերաբար այն չի լվացվել, իսկ փորձաքննության արդյունքը  հաստատել է  նրա մեջ  մի շարք  միկրոբների առկայությունը:
Այժմ այդ ընկերությունը դադարեցրել է գործունեությունը: Թե ինչ տեսակի պատիժ կկրի դեռ  հայտնի չէ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

