Դանիական ՏՏ կրթական փորձը կներդրվի Հայաստանում. tտեսանյութ
Տարեկան 2000 որակյալ ՏՏ մասնագետի պակասը կօգնի լրացնել դանիական ակադեմիական կրթությունը: Հայ ուսանողները հնարավորություն կունենան Հայաստանում սովորելով ստանալ դանիական դիպլոմ: Ծրագրավորման ոլորտի Սկանդինավյան ակադեմիական կրթությունը 2015-ի սեպտեմբերից հասանելի կդառնա մոտ 90 ուսանողների:
Armstream դանիական ընկերությունը մեկ տարի ուսումնասիրել է Հայաստանի ՏՏ ոլորտը, և որոշել դանիական ՏՏ կրթական փորձը ներդնել Հայաստանում: Գործակցությունը Զելանդիայի Բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ է: Ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են հայաստանյան համալսարանների հետ և ընտրում այն կրթօջախը, որի հետ կաշխատեն:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26950]armnewstv.am [/url]