975 դիտում
16:57 25-04-2014
Հայաստանում կգործի դանիական կրթական ծրագիր
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման և համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով:
Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք հետաքրքված են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերով:
Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է և Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման ծրագրերով: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում բուհական «կամպուս» ստեղծելու հնարավորության հեռանկարը և այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում ներդրումների ներգրավումը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական տեխնիկական բուհերը հաջողությամբ համագործակցում են այդ ոլորտի խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես Սինոփսիս, Սամսունգ և այլն:
Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգը՝ շեշտելով, որ Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում 2015-ին նախարարական գագաթաժողովի անցկացման հարցերին:
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
22:36 28-04-2014
Դանիական ՏՏ կրթական փորձը կներդրվի Հայաստանում. tտեսանյութ
2012 դիտում
23:00 20-09-2014
Նոր կրթական միջավայրում` նոր կրթական ծրագիր
1751 դիտում
23:33 30-10-2019
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կգործի նոր շենքում
Այս բաժնից
547 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
757 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի