7889 դիտում
20:28 28-11-2014
Ինչպիսին է լինելու եղանակը Հայաստանում՝ դեկտեմբերին
[color=#204A87]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ[/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +8...+10C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -12...-15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14C, միջին բացարձակ առավելագույնը` 10...11C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել (նորման` 15...26 մմ): Առանձին օրերին կդիտվի մառախուղ:
[color=#204A87]
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ[/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3...-6C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +3...+5C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -18...-20C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-21C, միջին բացարձակ առավելագույնը` 4...8C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել (նորման` 18...55 մմ ): Առանձին օրերին կդիտվի մառախուղ:
[color=#204A87]Լոռու մարզ[/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +5...10C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15...-20C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-20C, միջին բացարձակ առավելագույնը` 11...12C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել (նորման` 19...20 մմ ):
[color=#204A87]
Տավուշի մարզ[/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+4C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +7...+120C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -9...-12C, միջին բացարձակ առավելագույնը` 14...17C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել (նորման` 21...23 մմ ):
[color=#204A87]Վայոց Ձորի մարզ[/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում սպասվում է 0...+2C, լեռնային շրջաններում` -2...-4C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8...+10C, լեռնային շրջաններում` +3...+5C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -12...-15C, լեռնային շրջաններում` -18...-23C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -12...-13C, լեռնային շրջաններում` -17...-18C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ 10...11C, լեռնային շրջաններում` 5...6C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել (նորման նախալեռնային շրջաններում` 28...35 մմ, լեռնային շրջաններում` 73 մմ ):
[color=#204A87]
Սյունիքի մարզ[/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5...6C, լեռնային շրջաններում` -1...+1C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչև +10...15C, լեռնային շրջաններում` +7...+9C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև -7...-12C, լեռնային շրջաններում` -11...-16C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-10C, լեռնային շրջաններում` -15...-20C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում` 15...19C, լեռնային շրջաններում՝ 11...14C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել (նորման հովտային շրջաններում` 15...27 մմ, լեռնային շրջաններում` 19...54 մմ ):
[color=#204A87]
Երևան[/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +8...+10C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -12...-15C, բարձրադիր մասերում` մինչև -10...-12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-13C, միջին բացարձակ առավելագույնը` 10...11C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել (նորման` 25 մմ ): Առանձին օրերին կդիտվի մառախուղ:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
09:35 05-07-2023
Հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը․ Նիկոլ Փաշինյան
9036 դիտում
21:31 27-08-2015
Ինչպիսին է լինելու սեպտեմբերը` Հայաստանում
Այս բաժնից
862 դիտում
20:37 14-01-2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային
895 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում