Մագատը հեռացվել է «Ֆուլհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
«Ֆուլհեմ»-ի գերմանացի գլխավոր մարզիչ Ֆելքիս Մագատը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: Անգլիական ակումբի ղեկավարությունը նման որոշում կայացնելու համար հիմք է ընդունել թիմի անփառունակ ելույթները: Ներկայումս «Ֆուլհեմ»-ը նոր գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է:
Հիշեցնենք, որ Մագատը «ֆուլհեմ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել էր ընթացիկ տարվա փետրվարին:
2013/2014 մրցաշրջանի արդյունքներով «Ֆուլհեմ»-ը դուրս մնաց Պրեմիեր լիգայից, իսկ ներկայումս Չեմպիոնշիփում զբաղեցնում է վերջին տեղը (1 հաղթանակ և 6 պարտություն):