«Էբոլա»-ից պաշտպանվելու համազգեստներ` Աֆրիկային
                        Ճապոնիան Աֆրիկա կուղարկի 20 հազար հատուկ համազգեստ, որոնք կօգտագործեն «Էբոլա»-ով հիվանդների հետ աշխատող բժիշկները: 
Օգնությունը Գանա կհասնի  դեկտեմբերի 8-ին: Ճապոնայի կառավարությունը վիրուսի դեմ պայքարի համար արդեն 100 միլիոն դոլար է տրամադրել` միջազգային տարբեր կազմակերպություններին: 
Բացի այդ, ճապոնացիները վիրուսի դեմ պատվաստանյութ են ստեղծել, որը, հավանաբար, կկիրառվի դեկտեմբերից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

