1115 դիտում
21:45 18-04-2014
Շանտաժ անողից պաշտպանվելու համար կարևոր դեր ունեն լրագրողները և փաստաբանները
Շանտաժն այն է, երբ առաջարկում են հնարավոր զարգացման 2 տարբերակ, որոնք անցանկալի են, սակայն դրանցից երկրորդն ընտրելու դեպքում մարդը կորցնում է համեմատաբար քիչ, քան առաջին տարբերակում: Եվ շանտաժին տրվելով, մարդը ընտրում է առաջին տարբերակը, կորցնում է համեմատաբար քիչ, սակայն պահպանում է կարևորը, թանկը, ամբողջը:
Շանտաժը շորթումի բաղադրիչն է: Շանտաժը կիրառում են նաև որոշակի վարք թելադրելու նպատակով: Այն որպես կանոն հնչում է որպես սպառնալիք: Սպառնալիքին տրվող մարդն առաջին հայացքից այլընտրանք չունի: Սպառնալիքն անցնում է միայն այն դեպքում, երբ մարդը վախենում է, կորցնում է սթափությունը:
Օրինակ. շորթողը տնտեսվարողին առաջարկում-պահանջում է որոշակի գումար վճարել իրեն, հակառակ դեպքում կխոչընդոտի տնտեսվարողին, ինչի հետևանքով վերջինս կարող է կորցնել ավելի թանկ ու կարևոր բան: Տնտեսվարողը շանտաժին տրվելով կատարում է շորթողի անազնիվ առաջարկ-պահանջը կամ փորձում է պաշտպանվել և չի կատարում շորթողի պահանջը:
«Չարի վերջը» հեքիաթում ներկայացվում է շանտաժի օրինակ: Հեքիաթում կկուն անտեղյակ է, վերլուծելու ընդունակություն չունի, դեբիլ է, գենետիկորեն վախենում է աղվեսից: Այս հանգամանքները հաշվի առնելով, աղվեսը սպառնում է կացինը բերել և կտրել այն ծառը, որի վրա կկուն բույն է դրել:
Շանտաժի ենթարկված կկուն կատարում է աղվեսի պահանջը, իսկ այնուհետև լաց ու կոծ դնում: Խնդիրն այն է, որ կկուն չի կարողանում հասկանալ, որ ինքը կարող է և չկատարել աղվեսի պահանջը: Երբ ագռավը խորհուրդ է տալիս մերժել աղվեսի պահանջը, կկուն ընդունում է ագռավի խորհուրդը և վարվում ըստ այդմ: Արդյունքում աղվեսը դատարկաձեռն հեռանում է, բայց որոշում է վնասել ագռավին:
Ագռավն ըստ էության կատարում է անկախ լրատվամիջոցի գործառույթ: Նա առանց շահ հետապնդելու կկվին է հաղորդում ճշմարտությունը աղվեսի, սարի, ծառի, կացնի մասին: Դրանից հետո ագռավն ուղղակի խորհուրդ է տալիս քշել աղվեսին: Այս դրվագում ագռավն իրավախորհրդոտուի գործառույթ է կատարում:
Այսպիսով շանտաժի դեմն առնելու, շանտաժ անողից պաշտպանվելու համար կարևոր դեր ունեն լրագրողները և փաստաբանները: Իսկ եթե շանտաժն առնչվում է քաղաքականությանը, այսինքն՝ եթե շանտաժը քաղաքական է, ապա այդ դեպքում փաստաբանն անելիք չունի, սակայն լրագրողը դարձյալ լուրջ դեր ունի: Քաղաքական շանտաժի դեպքում փաստաբանի գործառույթը կատարում են քաղաքական կազմակերպությունը, կուսակցությունը, ընդդիմությունը, իշխանությունները և այլն:
Միջազգային շանտաժն այն է, երբ պետությունը շանտաժի է ենթարկում մեկ այլ երկրին: Շանտաժի ենթարկվող երկիրը կարող է պաշտպանվել իր քաղաքացիների, քաղաքական համակարգի և միջազգային հանրության գործուն աջակցությամբ: Միջազգային շանտաժը հաջողության է հասնում շանտաժի ենթարկվողի անտեղյակության, դեբիլության, վերլուծելու անկարողության, արմատավորված վախի պատճառներով:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
879 դիտում
18:27 06-11-2022
Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն․ Դավիթ Բաբայան
1045 դիտում
23:51 27-06-2023
Կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակում, թե՛ քաղաքական դաշտում որոշում կայացնելու կարևոր դեր ունեն
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան