211652_close_icon

Աֆրիկային նոր համաճարակ է սպառնում

views-count2149 դիտում article-date 18:13 21-11-2014
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ աֆրիկյան երկրներին նոր համաճարակ է սպառնում՝ պոլիոմելիտը: Կազմակերպությունը այդ հիվանդությամբ վարակման դեպքեր է արձանագրել Հարավային Սուդանում եւ Մադագասկարում. աղիքային այդ հիվանդության հանդեպ հատկապես խոցելի են երեխաները. հետեւանքը՝ հաշմանդամություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Սուդանում յուրաքանչյուր երրորդ երեխան պատվաստված չէ, ինչն ավելացնում է պոլիոմելիտով վարակվելու հավանականությունը:

Նմանատիպ նյութեր