«Արտակարգ իրավիճակ»՝ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մի քանի նախարարություններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի ստորաբաժանումներ ուսումնական վարժանք սկսեցին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ:
Ուսումնական վարժանքի արդյունքում փրկարարները պետք է օպերատիվորեն շենքից տարհանեն աշխատակիցներին, իսկ եթե «կան վիրավորներ», ապա հատուկ պատգարակներով և այլ հատուկ միջոցներով նրանց դուրս բերեն շենքից և հանձնեն այնտեղ ժամանած բժիշկներին: