211652_close_icon
views-count1207 դիտում article-date 22:30 27-11-2014

1-ին բուժօգնության պայուսակներ` Գեղարքունիքի բժիշկներին

Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» հասարակական կազմակերպության ներդրումների հաշվին այս տարի հիմնանորոգվեցին Ճամբարակի տարածք Արտանիշ եւ Թթուջուր համայնքների բուժկետերը: Նոյեմբերի 26-ին հիմնանորոգված կառույցները հանձնվեցին շահագործման: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, բժիշկ Պիեռ Չիլլինգերին առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակներ հանձնեց Արտանիշ, Շորժա, Ջիլ, Դրախտիկ, Աղբերք, Դարանակ, Գետիկ, Մարտունի, Վահան, Կալավան, Ձորավանք, Այգուտ և Անտառամեջ համայնքների բժիշկներին եւ բուժքույրերին: Տնային այցերի ընթացքում բուժքույրերի համար նախատեսված պայուսակները պարունակում են երկու ճնշաչափ, ջերմաչափ, շաքարը չափելու գործիք, հեմոստատիկ երկու վիրակապ, բժշկական մկրատ, նշտար եւ ասեղներ, բժշկական ծածկոցներ եւ փոքրիկ պայուսակներ, որոնք առնվազն երկու ժամ կարող է պահպանել պայուսակում տեղավորված պատվաստանյութերը ու դեղերը: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր