Ուկրաինայի Ռադան առաջիկա օրերին կքննարկի նոր կառավարություն ձևավորելու հարցը
Ուկրաինայի Գերագույն Ռադան մինչև դեկտեմբերի 2-ը քննարկելու է կառավարության նոր կազմի հարցը: Այս մասին հայտարարել է «Պորոծենկոյի բլոկ»-ի ղեկավար Յուրի Լուցենկոն, հաղորդում է УНН-ը:
«Մինչև երեքշաբթի կհամաձայնեցվեն նախարարների կաբինետի թեկնածությունները: Մեր բլոկը թեկնածուներ ունի բոլոր պաշտոնների համար, սակայն մենք մեր գործընկերների հետո խորհրդակցություններ կանցկացնենք»,-ասել է Լուցենկոն:
Վերջինս նաև նշել է, որ կառավարության նոր կազմի ձևավորումը բավականին բարդ գործընթաց է և իրենք այսօր չեն կարողանում այն ձևավորել ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը կիսում է պորտֆելը, այլ նրա համար, որ Սահմանադրությունը պարտավորեցնում է վարչապետին խորհրդակցել խորհրդարանի մեծամասնություն խմբակցությունների հետ, ովքեր թեկնածուներ են առաջադրում: