Պայթյուն Քաբուլում. վնասվել է բրիտանական դեսպանատան մեքենան
                        Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը մոտոցիկլով  հարձակում է իրականացրել  ավտոմոբիլային շարասյան վրա: 
Պայթյունը վնաս է հասցրել Մեծ Բրիտանիայի դեսպանատան մեքենաներից մեկին, որի մեջ գտնվող մարդիկ տուժել են: 
Նախնական տվյալներով՝ անցորդներից մի քանիսը զոհվել են: 
Պայթյունի ձայնը լսվել է Քաբուլի ողջ արևմտյան հատվածում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

