Դոնեցկում ԵԱՀԿ դիտորդական ավտոմեքենան կրակահերթի տակ է հայտնվել
Դոնեցկի մարզում կրակ են բացել պարեկապահակային ծառայություն իրականացնող ԵԱՀԿ դիտորդների ավտոմեքենայի ուղղությամբ: ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ ավտոմեքենայի ուղղությամբ, որում եղել է ԵԱՀԿ 3 դիտորդ և նրանց ուղեկցող 1 ուկրաինացի զինվորական, կրակ է բացվել ականանետից և զենիթային համակարգից:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դիտորդներից մեկը դուրս էր գալիս ավտոմեքենայից: Միջադեպից ոչ ոք չի տուժել: