Բերքաբեր գյուղը կրկին հայտնվել է հակառակորդի կրակահերթի տակ
Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը կրկին հակառակորդի կրակահերթի տակ է հայտնվել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բերքաբերի բնակիչները:
Նրանք նշեցին, որ տարբեր տրամաչափի զենքերից անկանոն բնույթի կրակոցներ են արձակվում գյուղի ուղղությամբ:
Բարեբախտաբար, վիրավորներ չկան, բայց համագյուղացիներից մեկի մեքենան է հայտնվել կրակահերթի տակ եւ վնասվել:
Բնակիչները թեեւ արդեն սովոր են հակառակորդի կրակահերթերին, սակայն, ինչպես միշտ, դիմում են պաշտպանիչ միջոցների եւ պատսպարվել են իրենց տներում: