Ցորենի գինը սկսել է թանկանալ
ԱՄՆ-ում՝ սառնամանիքների , իսկ Ռուսաստանում ՝չոր և ցածր ջերմաստիճանի պատճառով ցորենի բերքատվությունը զգալի վնասներ է կրել:
Չիկագո նահանգում ցորենի գինը վերջին շաբաթվա ընթացքում հասել է առավելագույնի: Նեբրասկայում և Կանզասում ջերմաստիճանը արդեն 0-ից ցածր է իջել, ինչը կարող է էական վնաս հասցնել բերքին:
2015թ-ին ցորենի բերքատվությունը կնվազի հատկապես Ռուսաստանի եվրոպական հատվածում :
Նշենք , որ Ռուսաստանի մակարոնեղեն արտադրողները ավելի վաղ հայտնել էին, որ հնդկաձավարի թանկացմանը կհետևի նաև մակարոնեղենի թանկացումը , քանի որ ցորենի ալյուրի ինքնարժեքի 80%-ը բաժին է ընկնում մակարոնեղենի արտադրությանը: