«Էբոլա»-ով հիվանդ բժշկին տեղափոխել են Իտալիա
                        Աֆրիկայում «Էբոլա»-ով վարակված բժշկին տեղափոխել են Իտալիա` տեղում բուժվելու նպատակով: Նրա հանդեպ ուժեղացված հսկողություն է սահմանված: 
Բժշկին կհետազոտեն Ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտում, որտեղ էլ կփորձեն փրկել նրա կյանքը: Բժիշկների գնահատմամբ,  նրա վիճակը ներկայում կայուն է: 
Հիշեցնենք, որ«Էբոլա»-ի զոհ է դարձել արդեն  5400 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

