211652_close_icon
views-count5242 դիտում article-date 20:20 25-11-2014

Մեր նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պատրաստումն է. Մուրադ Անգթյան

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցը խոշորագույններից է Հայաստանում, որտեղ մարզվում են 6-17 տարեկան 500-550 ֆուտբոլիստներ: Դպրոցի ձեռքբերումների ու հեռանկարների մասին [url=http://fcbanants.am/]«Բանանցի» պաշտոնական կայքը[/url] զրուցել է ակումբի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Մուրադ Անգթյանի հետ: [b]Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը դպրոցում և ովքե՞ր կարող են դիմել:[/b] Նախ նշեմ, որ մեր դպրոցում ընդունելությունը և մարզումներն անվճար են, և դիմել կարող են 6-17 տարեկան բոլոր ցանկացողները: Մինչև 10 տարեկանների դեպքում մենք կազմում ենք նույն տարիքային դիմորդների 10-15 հոգանոց խմբեր, որոնց հետ հանդիպում է մեր մարզիչը, ստուգում է երեխաների մարզական ունակությունները և ընտրություն կատարում: Ավելի բարձր տարիքային խմբերում, որպես կանոն, ընդունում ենք որևէ սպորտաձևով մարզված երեխաների, որոնք ներգրավվում են արդեն իսկ կազմված թիմերում: Մեր նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պատրաստումն է, և այս սկզբունքը չափազանց կարևոր է մեզ համար: Եվ մենք ընտրում ենք այն երեխաներին, ովքեր ֆուտբոլային պոտենցիալ ունեն: [b]Դպրոցում կա՞ն մարզերից եկած երեխաներ: Եթե այո, ինչպե՞ս է լուծվում նրանց կացության խնդիրը:[/b] Իհարկե, կան: Գիտե՞ք, կացության ու մարզումների հետ կապված խնդիրներ ունեն ոչ միայն մարզերից եկած երեխաները, և մենք ամեն կերպ ձգտում ենք օգնել բոլորին: Օրինակ, քիչ առաջ մարզիչի հետ քննարկում էինք մի երեխայի խնդիր, ում ծնողները չեն աշխատում և շատ վատ սոցիալական պայմաններում են ապրում: Մենք մարզիչների միջոցով մշտապես ճշտում ենք, թե որ երեխան ինչ խնդիր ունի, և մեր ղեկավարության աջակցությամբ օգնում ենք նրանց: Մարզից եկած երեխաներ ունենք, ովքեր ծնողների հետ բնակվում են մեր կողմից վարձակալված բնակարաններում: Բազմաթիվ երեխաների մենք ամեն ամիս օգնություն ենք հատկացնում, որպեսզի նրանք կարողանան տրանսպորտի, սննդի և այլ ծախսեր հոգալ: Նշեմ նաև, որ խաղի, մարզումների ընթացքում վնասվածքների դեպքում նույնպես բուժման բոլոր ծախսերը հոգում է ակումբը: [b]Խոսենք նաև ակումբի բուֆերային խմբերի մասին: Կա՞ արդյոք պահանջարկ մեր պատանի ֆուտբոլիստների նկատմամբ: [/b] «Բանանցը» այն եզակի ակումբներից է Հայաստանում, որն ունի 2 բուֆերային խումբ` մոտ 40 խաղացողներով: Մենք, բնականաբար, չենք կարող այդ բոլոր ֆուտբոլիստներին պահել ակումբի առաջին կամ բարձրագույն խմբերի թիմերում: Որոշ ֆուտբոլիստների մենք վճարովի հիմունքներով ենք տրամադրում այլ ակումբների, իսկ որոշներին տալիս ենք ազատ կարգավիճակ` նպատակ ունենալով ոչ թե շահույթ ստանալ, այլ նպաստել երեխաների առաջընթացին: Կան ակումբներ, որոնք մանկապատանեկան տարիքի նման որակյալ ֆուտբոլիստներ չունեն և վերցնում են «Բանանցից»: Բուֆերային խումբը հենց այն փուլն է, որտեղ խաղացողները դառնում են պրոֆեսիոնալ, և մենք նպաստում ենք նրանց զարգացմանը, և այդ իսկ պատճառով մեր ֆուտբոլիստներն այսօր խաղում են գրեթե բոլոր ակումբներում: [b]Ի՞նչ հաջողություններ է գրանցել մանկապատանեկան դպրոցը նախորդ և ընթացիկ տարիներին:[/b] Մեր գրեթե բոլոր տարիքային խմբերը վերջին 4-5 տարիներին առաջնություններում զբաղեցրել են 1-ին կամ 2-րդ տեղեր: Անցած տարի, օրինակ, մեր 5 թիմեր (չհաշված առաջին և բարձրագույն խմբերին) դարձան չեմպիոններ: Անկեղծ ասեմ, մենք մարզիչների առաջ չեմպիոնության խնդիր չենք դնում, մեր նպատակը որակյալ ֆուտբոլիստների պատրաստումն է, բայց նման թիմերն էլ չեն կարող առաջատար չլինել: Հիմա մենք 98 թվականին ծնված երեխաների թիմ ունենք, որն այնքան ուժեղ է, որ իմաստ չկա նույն տարիքային խմբում մրցելու, և նրանք խաղում են 1 տարի բարձր թիմերի հետ` զբաղեցնելով 1-2 տեղերը: Նույն իրավիճակն է նաև 2004 թվականին ծնվածների թիմի մոտ, որոնք նույնպես բարձր տարիքայինների հետ են մրցում, որպեսզի կարողանան զարգանալ: 2001 թվականին ծնվածների շատ ուժեղ թիմ ունենք, այդ տարիքային ազգային հավաքականի 20 խաղացողներից 14-ը մեր ակումբից են: Ցանկանում եմ նշել, որ դպրոցի հաջողությանը շատ են նպաստել 3 տարի առաջ մեր կողմից հրավիրված հոլանդացի մասնագետները, ովքեր ձեռագիր թողեցին, մենք էլ պահպանեցինք ու զարգացրեցինք այդ փորձը: [b]Ակումբում կա՞ն բավարար պայմաններ նման մեծաքանակ դպրոցի պահպանման ու զարգացման համար:[/b] Բարեբախտաբար մեր ակումբի պայմանները շատ լավն են, և դա շնորհիվ մեր հովանավոր Օլեգ Մկրտչանի և ակումբի ղեկավարության: Կան դիմորդներ, ովքեր տեղեկանալով, որ մարզումներն անվճար են, զարմանում են, թե այդ դեպքում նման բազան ինչպե՞ս է պահպանվում: Վերջերս նոր հանդերձարաններ նույնպես պատրաստվեցին ու կահավորվեցին, և մենք այսօր կարող ենք նույնիսկ եղածից ավելի շատ երեխաներ ընդունել, սակայն նպատակահարմար չենք գտնում այս պահին: Տեսեք՝ հիմա, որ եղանակը դեռ այնքան էլ ցուրտ չէ, ջեռուցումն արդեն իսկ միացված է: Այսօր մեր դաշտերը համապատասխանում են եվրոպական շատ ակումբների չափանիշներին, ունենք արհեստական խոտածածկով ու փակ մարզադաշտեր, որոնց շնորհիվ ցանկացած եղանակային պայմաններում կարող ենք մարզվել: Մեր ակումբը մեծ կարևորություն է տալիս առողջ ապրելակերպին, այդ պատճառով ամբողջ տարածքում ծխելն արգելվում է: Բոլոր ծնողներին նույնպես տեղեկացնում ենք այդ մասին: Այս պահին ակումբը պատրաստում է տարածք, որտեղ ծնողները մարզումների ընթացքում իրենց երեխաներին դաշտից դուրս սպասելու հարմարություններ կունենան: Այս ամենը կատարվում է մեկ նպատակով` երեխաները պետք է կարողանան առավելագույնս կենտրոնանալ մարզումների վրա: [b]Ի՞նչ խնդիրներ և հեռանկարներ ունի դպրոցն այսօր:[/b] Խնդիրներ, իհարկե, լինում են, բայց դրանք գլոբալ բնույթի չեն, այլ ընթացիկ հարցեր, որոնք շատ արագ լուծվում են: Օրինակ, ակումբի նախաձեռնությամբ այսօր մեր մարզիչներն անվճար հիմունքներով անգլերեն են սովորում, ինչն, իհարկե, նպաստելու է նրանց զարգացմանը, քանի որ մշտապես արտերկրից մասնագետներ են այցելում մեզ, նրանց հետ անմիջական շփման խնդիր կա, ինչպես նաև մասնագիտական գրականությունը հիմնականում անգլերեն լեզվով է: Անգլերենից բացի, պարբերաբար մեր բոլոր մարզիչների համար բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ վերապատրաստման դասընթացներ են անցկացվում: Մեր նպատակը մեկն է` որակյալ ֆուտբոլիստներ պատրաստել առաջին ու բարձրագույն խմբերի թիմերի, և, իհարկե, Ազգային հավաքականի համար:

Նմանատիպ նյութեր