«Սուլիկո» վրացական ռեստորանը բարեգործական ակցիա է կազմակերպում
Վաղը՝ նոյեմբերի 26-ին, «Սուլիկո» վրացական ռեստորանում ամբողջ օրվա ընթացքում հաճախորդներին ամենահամեղ ճաշատեսակները կմատուցեն ռեստորանի ադմինիստրատիվ անձնակազմի աշխատակիցները:
Նախաձեռնությունն ինքնանպատակ չէ. հասույթը տրամադրվելու է անապահով ընտանիքներին:
Հետաքրքրվողները կարող են զանգահարել 095444454 հեռախոսահամարով կամ այցելել Նալբանդյան փողոց 37 հասցեում գտնվող «Սուլիկո» վրացական ռեստորան:
Աշխատակիցները կոչ են անում մասնակցել ակցիային՝ հաճելին մեկտեղելով օգտակարի հետ: Ճաշակելով ռեստորանի խոհարարների անկրկնելի ուտեստները՝ այցելուները կօգնեն բարելավել կարիքավոր ընտանիքների կյանքը: