1895 դիտում
22:30 25-11-2014
Հայտնի է ՀՀ-ի այս տարվա լավագույն ուսուցիչը
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2014 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթն իրականացվում է ՀՀ Կրթության ու գիտո¬ւթյան նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով` հովանավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաղթող ուսուցիչներին հանձնվեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:
Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Սիմոնյանը (ՀՀ Շիրակի մարզ, Գյումրու թիվ 3 ա/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Մորիկյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Ուջանի մ/դ) և «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Խաժակ Նավասարդյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 3 հ/դ):
Երկրորդ մրցանակ ստացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Նադյա Սիմոնյանը (ՀՀ Վայոց Ձորի, Վայքի ա/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Նիկողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Լեռնանիստի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նարինե Գոգչյանը (ՀՀ Լոռու մարզ, Շահումյանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Սանամ Մարգարյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի ա/դ), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարիամ Դեմիրճյանը (Երևան, թիվ 56 հ/դ), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Վանուհի Նիկողոսյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկի ա/դ), դասվար Գայանե Դանիելյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի N 7 մ/դ) և դասվար Մանուշակ Մելքումյանը (ՀՀ Արարատի մարզ, Նորաբացի մ/դ):
Երրորդ մրցանակ տրվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Ղարիբյանին (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 2 հ/դ), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հռիփսիմե Մովսիսյանին (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 5 հ/դ), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Փառիկ Նաղդալյանին (ՀՀ Արարատի մարզ, Փ.Վեդու թիվ 1 մ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գևորգյանին (ՀՀ Շիրակի մարզ, Գյումրու թիվ 5 հ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Հեղինե Արշավիրյանին (ՀՀ Վայոց Ձորի, Զառիթափի մ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լենա Շահվերդյանին (ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Անժելա Սիմոնյանին (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 4 հ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Մուրադյանին (ՀՀ Տավուշի մարզ, Բերդավանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանին (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի թիվ 2 ա/դ), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Նարինե Խաչատրյանին (ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյանի թիվ 1 հ/դ), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Զոյա Գրիգորյանին (ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, թիվ 5 ա/դ), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Ծովինար Մխիթարյանին (ՀՀ Տավուշի մարզ, Սևքարի մ/դ), դասվար Արև Բալայանին (Երևան, թիվ 162 հ/դ) և դասվար Լիլիթ Խառատյանին (ՀՀ Լոռու մարզ, Ազնվաձորի մ/դ):
Նմանատիպ նյութեր
2560 դիտում
16:43 12-11-2018
Հայտնի են դարձել տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենը և դաստիարակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3585 դիտում
19:02 14-06-2018
Ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների երևանյան փուլը
Այս բաժնից
808 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
727 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
598 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները