Գեղարվեստական երեկո` Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում
Նոյեմբերի 26-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում տեղի կունենա գեղարվեստական երեկո` Հայոց Մեծ Եղեռնի թեմայով:
Հանդիպման ընթացքում ելույթ կունենան Ջավախքի կիրակնօրյա դպրոցի և «Ռաֆայել-Ջավախք» մշակությաին կենտրոնի սաները, ինչպես նաև այլ դպրոցականներ:
Այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: