211652_close_icon
views-count2017 դիտում article-date 19:24 25-11-2014

12 պատմություն, 12 իրական հերոս` հայի ճակատագրի մասին

12 ստեղծագործություն` 12 իրական հերոսի մասին: Արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը ներկայացրել է իր նոր` «Մոյրանների նոթատետրից» ժողովածուն: Գրքում ընդգրկված 11 պատմվածքն ու 1 վիպակը պատմում են երբեմն անհավանական, բայց և իրական պատմություններ ու ճակատագրեր: Ստեղծագործություններից յուրաքանչյուրը մեկ ամբողջական պատմություն է և կրում է գլխավոր հերոսի անունը: «Մոյրանների նոթատետրից» ժողովածուի բոլոր պատմություններում հայի ճակատագիրն է: Հանճարեղ գրողից ու մտավորականից մինչև արհեստավոր ու արտագաղթող ներկայացնում են Հայաստանի պատմության ամենատարբեր փուլերը և բացահայտում են ժամանակի ողբերգությունն ու զավեշտը: Թվում է` պատմությունները մոյրանների օրագրերից են, որոնք էլ մանել, հյուսել ու հանկարծ կտրել են տվյալ հերոսի ճակատագրի թելը: Մշակույթի նախարարության գրատպության բաժնի ղեկավար Արմեն Ավանեսյանի խոսքով` Անուշ Ասլիբեկյանը կարողացել է որսալ արդիական պատմություններ և դրանք հյուսել իր պատմվածքներում: «Մոյրանների նոթատետրից» ժողովածուում ընդգրկված «Մերսեդես» պատմվածքը շուտով կբեմադրվի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական թատրոնում էլ բեմ կբարձրանա «Կոմիտաս. Լույս երանելի» պիեսը: Երկու բեմադրություններն էլ կնվիրվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37566]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր